Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սեյրան Օհանյանը գուցե տեղյա՞կ չէ

Սեյրան Օհանյանը գուցե տեղյա՞կ չէ
21.03.2017 | 16:32

Այսօր «Ազատություն» ՌԿ եթերում ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանն իրենց հետ կապ չունի։ Ընդհանրապես պաշտպանության նախկին նախարարի բոլոր հայտարարություններին կարելի է խիստ վերապահումով վերաբերվել, քանի որ ժամանակին հերքվում էր նաև, թե Սամվել Բաբայանը կապ ունի այդ ուժի հետ։ Սակայն պարզվեց, որ այդ ուժի «շարժիչը» նա է։


Այս առումով մի ուշագրավ դրվագ կա։ Նույնիսկ ՕՐՕ-ի հետ նախնական փուլում բանակցողներին չի ասվել, որ Սամվել Բաբայանն է համակարգելու այս քաղաքական ուժի աշխատանքները, բոլորը հանկարծակիի են եկել նրա հայտնությունից, ու դրանից հետո եղավ հայտնի արտահոսքը։ Այնպես որ, եթե այսօր Սեյրան Օհանյանը վստահեցնում է, թե իրենց հետ ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանը, վաղը հանկարծ կարող է պարզվել, որ ստվերում նա է։ Օհանյանը գուցե չգիտի, թե իրենից վերև ինչ են որոշել, բայց փաստ է, որ այս դաշինքում որոշողը ինքը չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ